Чапаев и Пустота (hardcover) |
Аннотация:
Չապաևն ու Դատարկությունը (ռուս.՝ Чапа́ев и Пустота́), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վեպ։ Առաջին անգամ լույս է տեսել 1996 թվականին։ Հեղինակը բնութագրում է իր աշխատանքը որպես համաշխարհային գրականության համար առաջին ստեղծագործությունը, որի գործողությունները տեղի են ունենում բացարձակ դատարկության մեջ (բառախաղ՝ «пустота» բառը ինչպես գլխավոր հերոսներից մեկի ազգանունն է, այնպես էլ թարգմանաբար նշանակում է «դատարկ», «դատարկություն», «վակուում»)։ Այդ առումով վեպի վերնագիրը կարելի է հայերեն թարգմանել նաև որպես «Չապաևն ու Դատարկը»։
Վեպը թարգմանվել է անգլերեն՝ լույս տեսնելով 2001-ին «Բուդդայի ճկույթը» վերնագրով (Buddha`s Little Finger)